11 09 2020

Հունիսի 26-ից ՍԴ 3 դատավորի ներառվել են նախկին պաշտոնյաների ցանկում, բայց ծանուցվել երեկ. Tert.am

Հունիսի 26-ից ՍԴ 3 դատավորի ներառվել են նախկին պաշտոնյաների ցանկում, բայց ծանուցվել երեկ. Tert.am

Tert.am-ը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հունիսի 26-ին նախկին պաշտոնատար անձանց ցանկում է ներառել ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել էր սահմանադրական փոփոխությունների օրենքը և հրապարակման հաջորդ օրվանից դրանք ուժի մեջ էին մտել։ Սահմանադարական փոփոխությունների համաձայն՝ ՍԴ 3 դատավորների (Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Ալվինա Գյուլումյան) լիազորությունները համարվում էին դադարեցված, քանի որ նրանց պաշտոնավարման 12 տարին լրացել էր։

Ալվինա Գյուլումյանը, սակայն, հայտարարել էր, որ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար միայն սահմանադրական փոփոխությունները բավարար չեն. «Ոչ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի կազմակերպումը և գործունեությունը: Այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել»:

Բացի այդ, ՍԴ դատավորները դիմել էին Մարդու իրավունքներ եվրոպական դատարան («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի»)՝ կապված ՀՀ սահմանադրական վերջին փոփոխությունների և իրենց իրավունքների հնարավոր խախտման հետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ 3 դատավորները հունիսի 26-ին ներառվել են նախկին պաշոնատար անձանց արխիվում՝ հիմք ընդունելով Սահմանադարական դատարանի կողմից ԿԿՀ ուղարկված ռեեստր ծանուցումները։

Հունիսի 26-ին՝ ինչպես նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում, լիազորությունների դադարեցումից հետո Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը պետք է մեկ ամսվա ընթացքում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր ներկայացրած լինեին, սակայն 3-ն էլ չեն ներկայացրել։

Ալվինա Գյուլումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ միայն նախօրեին է ծանուցում ստացել հայտարարագիր ներկայացնելու մասին, թեև պետք է հունիսին ծանուցում ստացած լիներ։

«Ծանուցում ստացել եմ, որ մեկ ամսվա ընթացքում պետք է պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր ներկայացնեմ։ Եթե պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր, կներկայացնեմ, որ հետո չասեն՝ հայտարարագիր ներկայացնելու ժամկետ եմ խախտել։ Բնականաբար, կներկայացնեմ»,- ասաց նա։

Դիտարկմանը՝  ներկայացնելով չե՞ք ընդունի սահմանադրական փոփոխությունները և Ձեր լիազորությունների դադարեցումը, Գյուլումյանն ասաց․ «Հասկանալի է, որ ես չեմ ընդունում, բայց հայտարարագիր ներկայացնելը դրան չի խանգարում, որովհետև հետո պետք է քրեական, վարչական պատասխանատվության ենթարկվեմ, ապացուցեմ՝ դադարած չի։ Չեմ ուզում ավելորդություններ»։

Հարցին, թե ինչպես եք վերաբերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ՝ նա Գյուլումյանը պատասխանեց․ «Չեմ կարող այսպես ասել՝ հեռախոսով, դուք գիտեք իմ վերաբերմունքն ընդհանուր»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ