Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իսկ դուք գիտե՞ք, որ հենց այս օրը 1992 թվականին Ստեփանակերտում կազմավորվեց Իշխանության բարձրագույն մարմին հանդիսացող Պաշտպանության Պետական Կոմիտեն, որի ղեկավարումն, միաձայն քվեարկության արդյունքում, իր վրա վերցրեց Ռոբերտ Քոչարյանը։ Այս Կոմիտեի շնորհիվ բեկումնային փոփոխություններ իրականացվեցին ազատագրական պայքարում։
Հանձնաժողովի կազմն էր`
Ռոբերտ Քոչարյան - նախագահ
Կարեն Բաբուրյան - նախագահի տեղեկան
Սերժ Սարգսյան - ինքնապաշտպանական կոմիտեի ղեկավար
Արմեն Իսագուլով - ներքին գործերի ղեկավար
Սամվել Բաբայան - Զորքերի հարամանատար
Բորիս Առուշանյան- տնտեսական գծով ղեկավար
Վալերի Բալայան - պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար
Կից պատմական այդ օրվա նիստից կադրեր և արձանագրություն։
Պատմությունը իմանալ է պետք և գնահատել...
Հ.Գ. դրեցի, որ իմանաք թե ում պետք է շնորհակալ լինեք Ազատ և Անկախ Հայաստան ունենալու համար։ Այո, Հայաստան, քանզի առանց Արցախ չկա և Հայաստան...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը