11 07 2020

Ինչպե՞ս են գնահատում իրենց ընտանեկան ֆինանսական իրավիճակը ՀՀ քաղաքացիները

Ինչպե՞ս են գնահատում իրենց ընտանեկան ֆինանսական իրավիճակը ՀՀ քաղաքացիները

Մենք արդեն մի քանի հրապարակումներ արել ենք  «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» կատարած սոցհարցումների արդյունքների մասին: Այս անգամ կներկայացնենք, թե ինչպես են գնահատել իրենց սոցիալական վիճակը ՀՀ բնակիչները: Նշենք, որ ուսումնասիրությունն անցկացվել է դեմ առ դեմ հարցումների միջոցով, այս տարվա փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում: Հարցմանը մասնակցել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 18 և բարձր տարիք ունեցող անձինք:

Ինչպե՞ս կգնահատեք ձեր ընտանեկան ֆինանսական իրավիճակը հարցին տրվել են հետևյալ պատասխանները.

Մենք բավականաչափ գումար չունենք անգամ սնունդի համար- 14.7 տոկոս

Մենք ունենք բավականաչափ գումար սնունդի համար, բայց հագուստ գնելը դժվար է- 33.4 տոկոս

Մենք ունենք փող հագուսի և սնունդի համար, բայց մենք չունենք բավականաչափ փող թանկարժեք իրեր, օրինակ մեքենա գնելու համար- 46.6 տոկոս

Մենք մեզ կարող ենք թույլ տալ թանկարժեք իրեր, օրինակ մեքենա, բայց ոչ բնակարան կամ առանձնատուն- 4.6 տոկոս

Մենք մեզ կարող ենք թույլ տալ ամեն ինչ, ներառյալ բնակարան և առանձնատուն- 7 տոկոս

Նշենք նաև, որ հետազոտությունն իրականացրած կենտրոնը ֆինանսավորվում է USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ