04 07 2020

5-րդ ալիքի արգելանքը հիշեցնում է ԽՍՀՄ տարիներին Բաքվի հրահանգներին․ Սպարտակ Ղարաբաղցյան

5-րդ ալիքի արգելանքը հիշեցնում է ԽՍՀՄ տարիներին Բաքվի հրահանգներին․ Սպարտակ Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.

«Արցախում «5-րդ ալիքի» փակումը, արգելանքը ինձ հիշեցրեց խորհրդային տարիներին Բաքվից եկած հրահանգներին, որով արգելվում էր զբոսաշրջիկների (ռուս, օտարազգի) մուտքը Գանձասար, Ամարաս... Հիշում եմ 1987-ին Բաքվից հղված մի հրովարտակ, որում ասվում էր, թե մարզային թանգարանում պահվող եզակի նմուշները երեք օրվա ընթացքում պետք է ուղարկվեն Բաքու... Բարեբախտաբար այդ տարիներն անհատներ կային, որ չէին ենթարկվում ոչ մի հրահանգի,... Ցավոք, Բաքվի դերն այսօր Երևանն է ստանձնել, և կամակատարների մի խումբ կա, որ դեռ թանաքը չչորացած հլու-հնազանդ ենթարկվում են հրահանգներին, որի հետևանքները շատ ծանր են լինելու..»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ