Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ԱՀ պետական նախարարին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող օրենքով ամրագրված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում դրանց ներդրման հնարավորությունների շուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը