14 05 2020

Ես ուղնուծուծով կանգնել եմ իմ վարչապետի կողքին, սակայն այսօր հիասթափված եմ․ Նելլի Միքայելյան



Ես նախկինում դուրս էի գալիս բոլոր նրանց դեմ, ովքեր դուրս էին գալիս կառավարության դեմ: Մենք հույսով ոտքի էինք ելել, որ բոլոր օրինախախտները դուրս շպրտվեն փողոց: Ասում էին՝ համբերենք՝ մի ամիս, երկու ամիս, մի տարի, վերջապես կմաքրվեն, սակայն ոչինչ չարվեց: Ես հոգով, սրտով, բջիջ առ բջիջ կանգնել եմ այս կառավարության կողքը։ Ես ասում էի, որ վարչապետը լավն ա, լավ ա լինելու, սակայն ես այսօր սեփական կաշվիս վրա զգում եմ այս այլանդակությունը: Կառավարության մոտ հայտարարեց քաղաքացի Նելլի Միքայելյանը։

«Երբ նախկինում այստեղ մարդիկ իրենց խնդիրների մասին էին խոսում, ես հոորդորում էի տուն գնալ վարչապետին բան չասել, ամեն ինչ լավ է լինելու: Սակայն ես տեսնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել: 10 միլիոն հայ ոտքի կանգնեց ռեժիմի դեմ, սակայն ռեժիմը չի փոխվել: Սերժը գնաց, բայց նույն հանցագործները շարունակում են աշխատել: Ո՞ւր գնանք, ո՞ւմ բողոքենք, այսօր մարդը Հայաստանում ավելի անպաշտպան է, քան երբևիցե եղել է: Ես ուղնուծուծով կանգնել եմ իմ վարչապետի կողքին, սակայն այսօր հիասթափված եմ»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ