08 05 2020

Երկրաշարժ՝ Իրանում․ կա զոհ և վիրավորներ

Երկրաշարժ՝ Իրանում․ կա զոհ և վիրավորներ

Մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք և Դեմավենդ քաղաքից՝ 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 35․710 և արևելյան երկայնության 52․060:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 6 վիրավոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ