01 05 2020

«Միասին Մենք Կարող ենք» աննխադեպ համերգի հասույթը կուղղվի COVID-19-ի դեմ պայքարին․ Արտակ Թովմասյան



«ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամնը կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր՝ VR տեխնոլոգիաների միջոցով և ճանաչված հայ արտիստների մասնակցությամբ։ Համերգն  ուղիղ կհեռարձակվի միաժամանակ Երևանից և Լոս Անջելեսից՝ մայիսի 2-ին Երևանի ժամանակով ժամը 20:20-ին, և Լոս-Անջելեսի ժամանակով՝ առավոտյան 9:20։

«Բարեգործական համերգն առայժմ աննախադեպ է, որից ստացված ողջ հասույթը կուղղվի COVID-19-ի դեմ պայքարին՝ համապաստախան շնչառական սարքավորումներ և դեղորայք ձեռք բերելու համար։ Դրա համար մենք ստեղծել ենք հասարակական անկախ հանձնաժողով, որի անդամներից շատերն այստեղ են։ Գումարները պետք է հսկվեն ընդհանուր խմբի կողմից։ Խմբի բժիշկ անդամները կորոշեն, թե բժշկական սարքավորումներից ու դեղորայքից որն է առաջնային՝ ձեռք բերելու համար»,-աննախադեպ համերգի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը։

Ասուլիսիին ներկա էին նաև ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, երգիչներ Ալլա Լևոնյանն ու Սարո Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ