Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով, ի համեմատ 2020 թվականի մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածի, ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Երևանում նվազումը կազմել է 4%, Քաջարանում 12%, Հրազդանում 36%, Կապանում 32%, Ալավերդիում 42%, Ծաղկաձորում 48%։
Ազոտի երկօքսիդի ամենամեծ նվազումը դիտարկվել է Վանաձորում՝ 49%։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը