16 04 2020

Եթե ապրիլի 24-ին էմոցիոնալ գտնվենք, կարող ենք աղետներ բերել մեր գլխին․ Նիկոլ Փաշինյան

Եթե ապրիլի 24-ին էմոցիոնալ գտնվենք, կարող ենք աղետներ բերել մեր գլխին․ Նիկոլ Փաշինյան

«Առաջիկայում շատ կարևոր հիշատակի օրեր, տոներ ունենք, և եթե գտնվենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին: Առաջիկայում ապրիլի 24-ն է և ես չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ արդյունքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության մեր նահատակների հոգիները ավելի հանգիստ կլինեն»,-այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ճշգրիտ ու կարգապահ պետք է լինեն:

«Մենք ամեն օրվա հետ պետք է լուրջ վերաբվերենք, եթե ուզում ենք սահմանափակումները ոչ թե խստանան ,այլ թուլանան, չնայած մյուս կողմից տարբերակ էլ չունենք, քանի որ չենք կարող տնտեսությունը ուղղակի փակել»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ հոգեբանական, տնտեսական, սոցիալական ճնշման ներքո են և մենք պետք սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում:

«Հիմա մենք ամսի 20-ից պետք է հնարավորություն տանք տեքստիլ գործարաններին աշխատել, բայց եթե գործատուները և աշխատողները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը աղետալի հետևանքների է բերելու: Նա նշեց, որ այդ ձեռնարկությունները հատուկ հսկողության տակ կլինեն, կստուգվեն թե որքանով են պահպանվում կանոնները: Այս պահին պարետատունը, առողջապահության նախարարությունը, պետական կառավարման կարողացել է համաճարակը առնել հսկողության տակ: Այս փուլից սկսած յուրաքանչյուր քաղաքացի աջակցությունն է պետք, որ իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ