09 04 2020

Դիլիջանում կստեղծվի ՊՆ հանգստյան տուն՝ առանց նոր ծախսերի

Դիլիջանում կստեղծվի ՊՆ հանգստյան տուն՝ առանց նոր ծախսերի

Կառավարությունն պրիլի 9-ի նիստում որոշեց ստեղծել Պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկը՝ հանգստյան տուն, որը գտնվում է Դիլիջան քաղաքում:

Հանգստյան տան գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապեւտիկ եւ վերականգնողական առողջարանային բուժման գործընթացի կազմակերպումն ապահովելն է.

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում եւ հանգստյան տունը ձեւավորվում է ՀՀ ՊՆ գործող առողջարանի (զորամասի) բազայի վրա` զորամասի պահպանման ծախսերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ