Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ վարելու կարգում փոփոխություններ են կատարվել։
Փոփոխության համաձայն՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։
Նախկինում որոշման մեջ նշվում էր, որ կարելի է օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու, սակայն կոնկրետ ժամանակահատված չէր նշվում։
«Օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինվել են «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով։
Նախկինի նման այժմ էլ սպորտով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քանի 500 մետր հեռավորության վրա, թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը