23 03 2020

Խնդրում եմ Աննա Հակոբյանին բուկլետներ չբաժանել, այն էլ՝ առանց ձեռնոց․ Աշոտյան

Խնդրում եմ Աննա Հակոբյանին բուկլետներ չբաժանել, այն էլ՝ առանց ձեռնոց․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խնդրում եմ Աննա Հակոբյանին կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ չբաժանել, այն էլ՝ առանց ձեռնոց:
 
Հիշեք, որ անգամ ԿԲ-ն է շրջանառությունից հանում հին թղթադրամները՝ վիրուսի տարածումը թղթե կրիչների միջոցով սահմանափակելու համար:
 
Շնորհակալություն:
 
Հ.Գ. Խնդրում եմ գրառմանս տակ այլ բաներ չգրել»:
 
Արձագանքելով Արմեն Աշոտյանի գրառմանը՝ Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը գրել է.

«Սիրելի ընկերներ,

Հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացնում եմ, որ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն։

Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա մեզ մոտ կա ալկոգել և ՀՀ վարչապետի տիկինը ձեռքերն անընդհատ ախտահանում է։

Շնորհակալություն անհանգստության համար։ Առողջ եղեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ