16 03 2020

Նախկին վարչապետները դատարանում հանդես կգան Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությամբ

Նախկին վարչապետները դատարանում հանդես կգան Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությամբ

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին, ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, դատարանում հանդես են գալու նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հանձնախումբը հորդորում է վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ