ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»:
Հիշեցնենք, որ մսավաճառների բողոքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չիջավ նրանց հետ հանդիպման։ Բայց, ինչպես երևում է, նրանց ակցիայից հետո է գնացել հանդիպելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը