14 01 2020

Նիկոլը տեղյակ չի՞, որ թաղապետը 150 հազար դոլարանոց տուն է սարքել․ ակտիվիստ



Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր բողոքն է ներկայացրել  Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանից՝ նշելով, որ վերջինս չափ ու սահմանն անցել է, և ինքն ամեն ինչ կանի, որպեսզի թաղապետը պաշտոնանկ արվի։

«Սա արդեն որերորդ դեպքն է, երբ մարդկանց ձեռ անելով է մոտենում, մարդկանց հետ շատ վատ է խոսում։ Մի քանի օր առաջ համալիրի դիմացի մայթին կա ծաղկավաճառ մի մեծահասակ կին, որը հաշմանդամություն ունի։ Ցանկացել են էդ մարդու ստենդը հանեն, փողոցային առևտուր է, դե պարզ է, մարդիկ գնացել են թաղապետարան, ներկայացրել են թղթերը, պատմել են, որ կինը հաշմանդամ է, թաղապետը ձեռ առնելով ասել ՝ հերիք է շահարկեք դա, հերիք է ասեք, որ դուք ինվալիդ եք։ Այդ կինը լացելով դուրս է եկել սենյակից։

Պարոն Բաբայան, որ դուք ու ձեր նմաններն եկել եք իշխանության, դա մեր շնորհիվ է եղել, դուք հեղափոխություն չեք արել։ Ես դիմում եմ այս խեղկատակ կառավարությանը, որի մեղավորներից մեկն էլ ես եմ, որ ձեզ բերել եմ իշխանության։ Սա առաջին դեպքը չէ, որ Աջափնյակի թաղապետը մարդկանց հետ վատ է խոսում։ Ես ուզում եմ, որ դու ինձ դատի տաս, այն փաստաթղթերը, թե ոնց ես դու տուն սարքել 6 ամսվա մեջ, ոնց է քո եղբայրը տենդեռներ շահել, թե ոնց է 20 հազար դոլարի չափով գումար պակասել Աջափնյակ հիմնադրամից, ներկայացնես։ Այս ամենը, որի մասին դուք չեք բարձրաձայնում, ես ներկայացնելու եմ հանրությանը։ Սկի ՀՀԿ-ի օրոք սենց բան չի եղել, ձեզ ով է թույլ տվել՝ գաք, բնակչին ասեք ՝ ձեր ինվալիդությունը շատ եք չարաշահում։ Նիկոլը տեղյակ չի՞, որ Աջափնյակի թաղապետ Բաբայան Գևորգը 100-150 հազար դոլարանոց տուն է  սարքել, բա որ վախտին բալգարկա սարքող էր, էն ժամանակ էդ տունը ինչի չէր սարքում։ Վախտին իրան չէին էլ ճանաչում, բանի տեղ էլ չէին դնում։ Գևորգ Բաբայան, ես քեզ խոսք եմ տալիս, քեզ հանելու եմ էդ պաշտոնից»,- նշել է ակտիվիստը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ