ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ամենամեծ քաղաքի քաղաքապետին ու ՀՀ-ում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյային «մեռած, կասեցված, մերժված» արտախորհրդարանական քաղաքական ուժը խանգարում է ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ!!!
Պարոն Փաշինյան, ինչի՞ եք հանդուրժում Ձեր էն հանճարեղ օգնական/խորհրդականներին, որոնք Ձեզ խորհուրդ են տալիս էս շոուները բեմադրել: Չէ, լուրջ, ո՞ր մի հանճարի մտքով ա անցել կոմունիկացիան կառուցել նրա վրա, որ դուք ուզում եք քաղաքը մաքրեք, բայց ձեզ դա չեն թողնում անել:
Իսկ եթե դա խորհուրդներ չեն, այլ Ձեր մտքի թռիչքնա… չգիտեմ, պարոն Փաշինյան, լուրջ՝ չգիտեմ))))»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը