ՌԴ Արխանգելսկի մարզի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել։ Դեպքի ետևանքով նախնական տեղեկություններով 2 զոհ կա, 15 վիրավոր։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Պայթյունը տեղի է ունեցել ռեակտիվ հեղուկային շարժիչային համակարգը փորձարկելիս։
Նահանգապետ Իգոր Օռլովի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ նա կարգադրել է սանիտարական ավիացիա պատրաստել:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը