24 07 2019

Հրդեհ՝ «Հ2» հեռուստաընկերության մոտակայքում

Հրդեհ՝ «Հ2» հեռուստաընկերության մոտակայքում

Հուլիսի 24-ին, ժամը 11:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Հ2» հեռուստաընկերության մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Վահագնի թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկույթ (մոտ 5 հա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 13:03-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ