Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`հուլիսի 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Խաղողի բերքատվության կանխատեսում
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2019 թ. խաղողի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 11 տ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը