13 07 2019

Ահաբեկչություն Սոմալիի հյուրանոցում. Կան զոհեր

Ահաբեկչություն Սոմալիի հյուրանոցում. Կան զոհեր

Սոմալիի Կիսմայո նավահանգստային քաղաքի հյուրանոցում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, որոնց թվում կան արտասահմանցիներ և Ջուբալենդի նախագահ Ահմե Մոհամմեդը, հայտնում է Reuters-ը:

Զոհվածների թվում են առնվազն 2 լրագրող և ՄԱԿ աշխատակից: Նրանք պետք է մասնակցեին երկրում ընտրությունների թեմայով քննարկումներին:

Հարձակմանը մասնակցել է պայթուցիկով լցոնված մեքենան վարած մահապարտը, որից հետո հյուրանոց են ներխուժել գրոհայինները:

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Շաբաբ» իսլամական խմբավորումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ