Հանրապետության տարածքում`Մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝ Մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 23-25-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը