Դատախազության համակարգում կոռուպցիա կա՞, թե՝ ոչ, ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը խորհրդարանում այս հարցն ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Արթուր Դավթյանը նշեց, որ 2018-ին քրեական հետապնդման ենթարկված գործող դատախազ չի եղել, 2017-ին եղել է մեկ դեպք։ Ասաց, որ համակարգում զրո հանդուրժողականություն է կոռուպցիայի նկատմամբ․ «Համակարգում մեզ հաջողվել է ձևավորել այդ մթնոլորտը»։
Պատգամավորի արձագանքին, թե՝ դատախազները, փաստորեն, սրբեր են, Արթուր Դավթյանն ասաց․ «Երկրի վրա սրբեր ինձ հայտնի չեն, այդ թվում՝ դատախազներ», ապա շարունակեց, որ համակարգում կոռուպցիան բացառված է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը