Հանրապետության տարածքում`
Մայիսի 7-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ը աստիճանաբար ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 8-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.00C (1998 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան` 3.00C (2008 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.70C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը