04 05 2019

Ուշադրություն․ սպասվում են ինտենսիվ անձրևներ, քամու ուժգնացում

Ուշադրություն․ սպասվում են ինտենսիվ անձրևներ, քամու ուժգնացում

Ուշադրություն

Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։Մայիսի 3-5-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ: 

Հանրապետության տարածքում`Մայիսի 5-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավային`  5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            30.30C (1971 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`                3.60C (1991 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            14.70C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ