23 04 2019

Առանց դեմ կարծիքի․ ԱԺ-ում բոլոր նախագծերն ընդունվեցին միաձայն



Ազգային ժողովում ապրիլի 23-ին քվեարկությամբ ընդունվեցին նախորդ նիստերում քննարկված օրինագծերը։ Ընդ որում, բոլոր նախագծերն ընդունվեցին միաձայն։

Նշենք, որ ԱԺ-ն դեռևս նախորդ շաբաթ պետք է ավարտեր հերթական նիստի օրակարգը:

Խորհրդարանը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ