Հանրապետության տարածքում`Ապրիլի 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 18-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝ Ապրիլի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։
Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.60C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը