Հանրապետության տարածքում`Ապրիլի 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ Ապրիլի 4-ին, 6-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.00C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.50C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը