05 03 2019

Տեղումները կպահպանվեն

Տեղումները կպահպանվեն

Հանրապետության տարածքում` մարտի 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, 7-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            22.50C (2004 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -25.20C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            3.40C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ