Մարտի 2-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը