Հանրապետության տարածքում` մարտի 3-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի և 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կնվազի 4-5, մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝ մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.40C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը