Հանրապետության տարածքում` փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝ փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը