Հանրապետության տարածքում` փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը սպասվում են տեղումներ, 16-ի և 17-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:
Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.10
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը