Հանրապետության տարածքում փետրվարի 7-ին, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ փետրվարի 7-ին, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը սպասվում է թույլ անձրև։
Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.80C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը