Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
.• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.20C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.70C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը