Հունվարի 31-ի նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մեղմում և մասնակի սուբսիդավորում:
Օրենքի նախագծով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ կտրվի սուբսիդավորում հետևյալ չափերով՝
Նախաստեսվում է նաև ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել սուբսիդիայի տրամադրման պայմանագիր, առաջարկել ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումները գանձել ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագներով՝
Բացի այդ ընկերությունը օգոստոսին Հանձնաժողովին ներկայացրել էր սակագները վերանայելու հայտ 2019թ. համար՝ նախատեսելով 1 խմ համար 14 դրամով գործող սակագնի բարձրացում: Նոյեմբերին քննարկումների արդյունքներով և մինչ այդ իրականացված մոնիտորինգի տվյալներով որոշվել էր Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել 1 խմ համար՝ 10,858 դրամով գործող սակագնից ավել սակագին:
Նախարարությունը դիմել է Ընկերությանը և վերջինս համաձայնվել է՝ Պայմանագրի և Լիցենզիայի պահանջներից բխող 2019թ. համար սակագնի օրինական բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառել: Միաժամանակ Կոմիտեն համաձայնվել է դրանով պայմանավորված Ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ. ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Կոմիտեի ծրագրերի իրականացման համար տրամադրվող վարկային միջոցների խնայողություններից:
Կառավարության սույն որոշման նախագծով 2019 թվականի համար մատուցվող ծառայությունների դիմաց բաժանորդների օգտին պետբյուջեից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 191,414 դրամ սակագնից՝ 11,4 դրամի չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ սակագնից՝ 9,702 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ սակագնից՝ 1,712 դրամի չափով: 2019 թվականի դեկտեմբեր ամսվա համար նախատեսված փոխհատուցման ճշտված գումարները պետք է ներառվեն 2020 թվականի պետբյուջեի նախագծում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը