Հանրապետության տարածքում` հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հունվարի 26-ին, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին սպասվում են թույլ տեղումներ, 28-ին, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։
Երևան քաղաքի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 9.70C (1999 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -5.50C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը