11 01 2019

3 օր արևոտ եղանակ կլինի

3 օր արևոտ եղանակ կլինի

Հանրապետության տարածքում`

Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 10-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            12.60C (1997 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -24.80C (2008 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -3.50C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ