ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 31-ին և հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։
Երևան քաղաքի դեկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.80C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -27.60C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.90C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը