27 12 2018

Ուշադրություն․ սպասվում է առատ ձյուն և բուք

Ուշադրություն․ սպասվում է առատ ձյուն և բուք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով:

Երևան քաղաքի դեկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            12.30C (1996 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -27.10C (2002 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`           -1.90C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ