17 12 2018

Արտակարգ դեպք՝ բանակում․ Shamshyan.com

Արտակարգ դեպք՝ բանակում․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Վերջինս հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորի մայրն ասում էր, «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պահին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ