13 12 2018

Տեղումները կպահպանվեն

Տեղումները կպահպանվեն

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            11.70C (1989 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -15.20C (1975 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`             0.20C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ