12 12 2018

Մառախուղ, ձյուն․ ի՞նչ եղանակ է սպասվում

Մառախուղ, ձյուն․ ի՞նչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ