29 11 2018

Եղանակը՝ աշնան վերջին օրերին

Եղանակը՝ աշնան վերջին օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝  10-12 աստիճանով:

Երևան քաղաքում 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            16.70C (1977 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -11.60C (1973 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝             2.40C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ