Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.00C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.40C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը