Մոսկվա-Աթենք չվերթի ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում մահացու հարվածել է թռիչքուղում հայտնված ՀՀ քաղաքացուն։ Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։
Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին։ Ինքնաթիռի շարժման ժամանակ անձնակազմը օդաչուներին հաղորդել է, որ հարվածել են ինչ-որ առարկայի։ Ընդ որում օդանավի անվտանգության համակարգը չի ահազանգել, որ օդանավը վնասվել է։ Այդ իսկ պատճառով որոշում չի կայացվել ինքնաթիռը հանել թռիչքից և վերադարձնել օդանավակայան։
Պարզվել է, որ ինքնաթիռը մահացու հարվածել է տղամարդու։ Մահացածը ՀՀ 25-ամյա քաղաքացի է, ում արտաքսել են Իսպանիայից և ով վերադառնում էր Հայաստան՝ Մոսկվայի տարանցիկ օդային ուղով։
Հայտնի է դարձել, որ Մադրիդ-Մոսկվա թռիչքն իրականացնող ինքնաթիռում տղամարդը կռիվ է սարքել և նույնիսկ հարկ է եղել իրավապահների միջամտությունը։ Միջադեպից հետո տղամարդուն, այուամենայնիվ, թույլ են տվել ուղևորվել Մոսկվա։
Ամենայն հավանականությամբ տղամարդը վազել է թռիչքուղի դեպի Երևան չվերթի վայրէջքի մուտքով։ Օդանավակայանում անձնագրային ստուգման կետով նա չի անցել։
Выясняются обстоятельства происшествия в аэропорту Шереметьево.
— Следственный комитет (@sledcom_rf) 20 ноября 2018 г.
По предварительным данным, сегодня около 20.10 при взлете самолета Боинг 737 «Шереметьево-Афины» одной из стоек шасси смертельно травмирован 25-летний мужчина.
На месте работают следователи и криминалисты СКР pic.twitter.com/qsH006sKPN
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը