16 11 2018

Կրկին տեղումներ են սպասվում

Կրկին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 16-17-ը սպասվում է կարճատև անձրև, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝            18.60C (1998 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                 -6.10C (1996 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝             5.70C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ