08 11 2018

Հնարավոր են թույլ տեղումներ

Հնարավոր են թույլ տեղումներ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 12-ին` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 8-ին, 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև: Նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            19.70C (1998 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`                -4.70C (1981 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`             7.60C

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ