2019 թվականի համար ՀՀ նախագահի աշխատակազմը ներկայացրել է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ բյուջետային հայտ, որը կազմում է 2018 թվականի բյուջեի 61,5%-ը: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։
Նա հայտնեց, որ նվազեցումներ են եղել աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների համար 532 մլն դրամով ավելի նվազ գումար են պլանավորել։
«Բացի այդ, ունենք 36 մլն նվազեցում էներգետիկ ծառայությունների մասով, տրանսպորտային նյութերի մասով՝ ավտոմեքենաների կրճատում և այլն ունենք մոտ 10 մլնի չափով նվազում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահին սպասարկող Airbus օդանավը հանվել է ՀՀ նախագահի աշխատակազմից, այդ չափով գումարը ևս նվազել է»,- ասաց նա:
ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ քանի որ նախագահի լիազորությունները կրճատվել են, բյուջեի կրճատումը բնական է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը