Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ին, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
•Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.60C (1974 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.90C (1969 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.10C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը